Հասարակություն 

ՀՀ ԱԳՆ հորդորը՝ արտերկիր մեկնող ՀՀ քաղաքացիներին

analitik.am

«Քանի որ արձակուրդային ամենածանրաբեռնված շրջանում ենք գտնվում, մի քանի  խնդրանք և հորդոր ունեմ մեր քաղաքացիներին. արտերկիր մեկնելուց առաջ պարտադիր ծանոթանալ ԱԳՆ պաշտոնական կայքէջում զետեղված «Խորհուրդներ ճամփորդներին» բաժնի տեղեկատվության հետ, որը պարբերաբար թարմացվում է, այնտեղ դրվում է վերջին տեղեկատվությունն այցելության վայրերի հետ կապված, և ճանապարհորդելիս անպայման ունենալ ապահովագրություն, գրանցել մեկնման երկրում կամ մոտակա որևէ երկրում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության կոնտակտային տվյալները և արտակարգ իրավիճակների պարագայում անմիջապես կապ հաստատել վերջիններիս հետ»,-այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

«Ինչու եմ անդրադառնում այս հարցին, քանի որ օգոստոսի 7-ին «էյր Արմենիա» ընկերության ներկայացուցիչը կապ էր հաստատել ԱԳՆ-ի հետ՝ հայտնելով, որ Վենետիկում խափանման է ենթարկվել պարային խումբ տեղափոխող ավտոբուսը: Ավտոբուսում գտնվում էր մոտ 30 անչափահաս՝ 8-12 տարեկան երեխան։ Եվ անմիջապես Իտալիայում ՀՀ դեսպանության և Իտալիայի հայ համայնքի, Ֆեսթ Ավիա և Էյր Արմենիա ընկերությունների հետ քայլեր են ձեռնարկվել երեխաների կեցությունն ապահովելու, նրանց վերադարձնելու ուղիներ փնտրելու ուղղությամբ։ Շաբաթ օրն արդեն երեխաները վերադարձել են Հայաստան։ Այս առումով ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր սրտացավորեն մոտեցան խնդրին և ամեն քայլ ձեռնարկեցին երեխաների անվտանգ վերադարձը ապահովելու ուղղությամբ»,-հավելեց ԱԳՆ ներկայացուցիչը:

Նույն շարքից