Հասարակություն Պատահարներ 

Բախվել են ՎԱԶ-2107-ը և ԶԻԼ-130-ը. Կա տուժած

analitik.am

Օգոստոսի 14-ին, ժամը 13:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ոսկեվազ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի (վարորդը՝ Տ. Մ., ծնված 1986 թ.) և ԶԻԼ-130 մակնիշի (վարորդը՝ Ա. Վ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նույն շարքից