Հասարակություն 

Իտալիայում կամրջի փլուզման արդյունքում առնվազն 7 զոհ կա

analitik.am

Իտալիայի Ջենովա քաղաքում կամրջի փլուզման արդյունքում առնվազն 7 զոհ կա: Այս մասին հայտնել են երկրի տրանսպորտի նախարարությունից:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ները գրում էին, որ միջադեպի արդյունքում տասնյակ զոհեր կան:

Հիշեցնենք, որ փլուզումը տեղի է ունեցել ժամեր առաջ: Կամրջի փլուզման արդյունքում ավտոմեքենաներ են գահավիժել ներքև, դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայության մեծ թվով աշխատակիցներ:

Այլ մանրամասներ չեն հայտնվում:

 

Նույն շարքից