Հասարակություն 

Մենք չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով. Նիկոլ Փաշինյան

analitik.am

«Մենք չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպանները: Մենք ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և ծառայեցնել ժողովրդի ու պետության կարիքներին»,-հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, իսկ ժողովորդից գողացված ամեն կոպեկ, ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին. «Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթարշավն այլընտրանք չունի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կա մի տեր, մի իշխանություն: Խոսքը ՀՀ քաղաքացու մասին է»:

Նույն շարքից