Հայաստան Քաղաքականություն 

Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի

analitik.am

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի մանդատը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանցեց Այծեմնիկ Օհանյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 14-ին կայացած ԿԸՀ հերթական նիստում հայտարարեԼ է հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

«Օգոստոսի 8-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից արձանագրություն է ստացվել ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին: Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն` «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Այծեմնիկ Հայկի Օհանյանին մանդատ տալու վերաբերյալ»,- ասել Գալստյանը:

Նույն շարքից