Հասարակություն 

Անհետ կորած 15-ամյա աղջիկը հայտնաբերվել է

analitik.am

Օրերս ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ Երևանի որմնադիրների փողոցի բնակիչ, 2003 թ. ծնված Սուսաննա Մովսիսյանն օգոստոսի 3-ին, ժամը 6:30-ի սահմաններում, տնից դուրս է եկել, և մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Օգոստոսի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Սուսաննա Մովսիսյանը Երևանի «Վարդավառի» զբոսայգու մոտ հայտնաբերել և ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ էլ աղջկան հանձնել են ծնողներին:

Նույն շարքից