Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիկոլայ Նիկողոսյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել արվեստագետի ընտանիքին:

«Խոր վշտով տեղեկացա խորհրդային եւ հայկական քանդակագործության ականավոր վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի մահվան մասին:

Կյանքից հեռացել է հայկական եւ ռուսական մշակույթների ականավոր ներկայացուցիչը, ով ողջ կյանքի ընթացքում չի դադարել ծառայել իր ժողովրդին եւ հայրենիքին: Հայաստանում մշտապես հիացել են Նիկոլայ Նիկողոսյանի արվեստով եւ բարձր գնահատել նրա անձնական ներդրումը հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման գործում:

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում ականավոր վարպետի ընտանիքին, հարազատներին եւ նրա արվեստի երկրպագուներին»:

 

Նույն շարքից