Հասարակություն 

Ծառը կոտրվել և ընկել է Toyota Land Cruiser Prado-ի ու Lexus-ի վրա

analitik.am

Օգոստոսի 14-ին, ժամը 12:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան - Խորենացի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառը կոտրվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է մոտակայքում կայանած Toyota Land Cruiser Prado մակնիշի (վարորդը՝ Ս. Ա.) և Lexus մակնիշի (վարորդը՝ Գ. Պ.) ավտոմեքենաների վրա:

Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են ծառի ճյուղերը:

Նույն շարքից