Հասարակություն 

Իտալիայում կամրջի փլուզման զոհերի թիվը հասել է 22-ի

analitik.am

Իտալական Ջենովայում կամրջի փլուզման արդյունքում զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի իշխանություններին:

Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նշվում է, որ նրանց թիվը հասնում է 8-ի:

Ավելի վաղ հայտնվում էր 11 զոհի մասին:

Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, ողբերգության վայր է մեկնելու երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:

 

Նույն շարքից