Այսօր մահացել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մայրը՝ Լիլիա Չիլինգարյանը: Արմեն Մուրադյանի և նրա քրոջ՝ Գայանե Մուրադյանի որոշմամբ, ծաղիկների ու պսակների փոխարեն հոգեհանգստի մասնակցել ցանկացողները գումար կփոխանցեն վիրավոր զինվորիների կարիքների համար:
«Կյանքից հեռացել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մայրը՝ Լիլիա Չիլինգարյանը: Զավակները՝ Գայանե և Արմեն Մուրադյանները որոշել են, որ ծաղիկների ու պսակների փոխարեն հոգեհանգստի մասնակցել ցանկացողները գումար փոխանցեն վիրավոր զինվորիների կարիքների համար: Ծաղիկներին տրամադրվելիք գումարները կապաքինեն մեր վիրավոր տղաներին: Վշտի պահին ուրիշների խնդիրների մասին մտածելն ամեն մեկին տրված չէ:
նվիրաբերումները փոխանցեք հետևյալ հաշվեհամարով
AMD 1570026278650100
USD 1570026278650101
EUR 1570026278650156
RUB 1570026278650158
Ստացողի բանկի անվանումը`Ameriabank
Աջակցություն վիրավոր զինվորներին ԲՀԿ
«Լիլիա Չիլինգարյանի հիշատակին» նշումով:
Աստված հոգիդ լուսավորի Լիլիա Չիլինգարյան»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայկուհի Մինասյանը: