Քաղաքականություն 

Իրանում ՀՀ դեսպանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովին

analitik.am

Օգոստոսի 14-ին տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր այս տարի հոկտեմբերի 11-ից 12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին: Ասուլիսին ներկա էին իրանական մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Իր խոսքում Արտաշես Թումանյանը ներկայացրեց ֆրանկոֆոնիայի պատմությունը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությունը, ինչպես նաև մանրամասներ Երևանում կայանալիք գագաթաժողովի օրակարգի, մասնակից երկրների և կազմակերպությունների մասին:

Դեսպան Թումանյանը մանրամասն անդրադարձավ Երևանյան գագաթաժողովին և դրա շրջանակներում նախատեսվող զուգահեռ միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Մասնավորապես, խոսվեց ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի, արվեստի միջազգային ցուցահանդեսի և Ֆրանկաֆոնիայի ավանի մասին:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նկատմամբ ցուցաբերած մեծ ուշադրությանը և տվյալ թեմայի շուրջ ծավալված քննարկումներին զուգահեռ, ասուլիսին ներկա լրագրողները բազմաթիվ հարցեր հնչեցրին հայ-իրանական հարաբերությունների, մշակութային ու զբոսաշրջության ոլորտում համագործակցության, տնտեսական կապերի ամրապնդման վերաբերյալ:

Նույն շարքից