Առողջապահություն Հասարակություն 

Բարեկեցիկ և արժանավայել պայմաններ` ՀԱՊԱԿ-ում բուժում ստացողներին. նախարար

analitik.am

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (ՀԱՊԱԿ) սկսվել են վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ` վերջ դնելու տարիներ շարունակ այստեղ տիրող շենքային, կոմունալ և ներքին կահավորման վատ պայմաններին:

Բուժհաստատությունում լուծում պահանջող հարցերն ինչպես կենտրոնի նոր ղեկավար Նարեկ Վանեսյանի, այնպես էլ անձամբ առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում են, ով աշխատանքային այցով ՀԱՊԱԿ-ում:

Առողջապահության նախարարի հետ մեկտեղ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն այցելել են նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը,  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանը և մի շարք բժշկական կենտրոնների տնօրեններ: Հյուրերը ներկա են գտնվել «Սերը թևածում է նաև ՀԱՊԱԿ»-ում խորագրով միջոցառմանը, որին մասնակցել են կենտրոնում բուժվող պացիենտները` երգով ու պարով: Վերջիններիս նախարար Թորոսյանը փոքրիկ նվերներ և ծաղիկներ է հանձնել:

Նախարարներն ու հյուրերը շրջել են բուժհաստատությունում, ծանոթացել շենքային պայմաններին, արդեն մեկնարկած վերանորոգման գործընթացին: Առողջապահության նախարարը տվել է համապատասխան ցուցումներ և ընդգծել, որ այս կենտրոնում բարեփոխումներն օր առաջ պետք է տեսանելի դառնան, իսկ այստեղ բուժում ստացող պացիենտների համար ապահովվեն բարեկեցիկ և արժանավայել պայմաններ:

Նույն շարքից