Հասարակություն 

Քոչարյանի թիկնապահը դժվարությամբ դիմադրել է, ապա նրան տեղափոխել են ապահով վայր. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մի խումբ ակտիվիստներ տապալեցին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ ներխուժելով այն սրահը, որտեղ պետք է կայանար ասուլիսը։ 2-րդ նախագահի թիկնապահը դժվարությամբ դիմադրել է, ապա Քոչարյանին արագորեն շենքի հետնամուտքով տեղափոխել են ապահով վայր։

Սրանով մի խումբ մարդիկ թույլ չտվեցին, որ լրագրողները կատարեն իրենց պարտքը, և հասարակությունը իրազեկված լինի։ Իսկ Ռ․ Քոչարյանը տևական ժամանակ ասուլիսներ, հարցազրույցներ չէր տվել, և լրագրողները բազմաթիվ հարցեր ունեին նրան ուղղված։ Պարզ չէ, թե ինչ շահեց հասարակությունն այս ակցիայից, բայց բազում հարցեր մնացին օդում կախված և չպարզաբանված։

Անշուշտ, Քոչարյանն իր ասելիքը տեղ հասցնելու ձևեր կգտնի, բայց մենք՝ շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներս, այլևս հնարավորություն չենք ունենա նրան ուղղել մեր հարցերը, որոնք հաստատապես հաճելի չէին լինելու և շատ մութ հարցերի վրա էին լույս սփռելու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից