Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նամակ է ուղարկել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ հայտնելով իր պատրաստակամությունը հանդիպելու նրա հետ: Այս մասին հայտնում է հյուսիսկորեական կողմը:

«Ես հաստատում եմ իմ պատրաստակամությունը մոտական ժամանակում Ձեզ հանդիպելու հարցում, որպեսզի քննարկենք երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային հարցերին վերաբերող անհետաձգելի հարցերը»,-ասված է Պուտինի նամակի մեջ՝ կապված ճապոնական լծից Կորեայի ազատման 73 ամյակի հետ:

Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Հարավային Կորեան կկարողանան հետագայում ևս զարգացնել համագործակցությունը՝ սկսելով նաև իրականացնել եռակողմ նախագծեր:

Նույն շարքից