Միջազգային Քաղաքականություն 

Եվրամիությունն Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

analitik.am

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովին 5 տարվա ազատազրկումից հետո ազատ արձակելը երկար սպասված քայլ էր: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:

«Եվրամիությունը Եվրոպայի Խորհրդի հետ ուշադիր հետևում է Մամեդովի գործին: Սպասվում է, որ ՄԻԵԴ-ի որոշումն ամբողջությամբ կկատարվի»,-ասված է օգոստոսի 14-ին տարածված հայտարարության մեջ:

Եվրոպական կողմը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանում ազատ կարձակվեն բոլոր նրանք, ովքեր բանտում են գտնվում քաղաքական նկատառումներով:

«Եվրամիությունը շարունակելու է Ադրբեջանի հետ երկխոսությունն ու համագործակցությունն այդ թվում նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպնության հարցերում հիմնարար հարցերը կարգավորելու համար՝ ի շահ Ադրբեջանի ժողովրդի և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր գործիչն ազատ արձակվեց օգոստոսի 13-ին:

Նույն շարքից