Գլխավոր Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Թուրքիան տնտեսական պատերազմ է սկսել ԱՄՆ-ի դեմ

analitik.am

Թուրքիան նոր բարձր մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար: Այս մասին հայտնում է  Reuters-ը՝ հղում անելով թուրքական T.C. Resmi Gazete պաշտոնական թերթին:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հրամանագրով թեթև մարդատար ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը հասել է 120 տոկոսի, ալկոհոլի՝ 140 տոկոսի, ծխախոտի՝ 60 տոկոսի և այլն:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուատ Օքթայն իր հերթին հայտարարել է, որ Անկարան այս քայլին գնում է, քանի որ ամերիկյան կողմը հարձակում է սկսել թուրքական տնտեսության վրա:

Նշենք, որ ամերիկյան քաղաքականության արդյունքում թուրքական տնտեսությունն ամեն օր նոր պարտություններ է գրանցում, իսկ թուրքական լիրան ռեկորդային անկում է սահմանել:

Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները խիստ լարվել են բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի պատճառով, ով Թուրքիայում անազատության մեջ է գտնվում և ում ազատությունը պահանջում է ամերիկյան կողմը:

Նույն շարքից