Հասարակություն 

Սոցկայքի հերոս պողպատագործ Մղդսյանը հայտնել է բոլորին զարմացրած հնարքի գաղտնիքը /տեսանյութ/

analitik.am

Սոցկայքերի հերոս դարձած պողպատագործ Արկադի Մղդսյանը ՌԻԱ Նովոստիին պատմել է այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվել կատարել հնարքը, որ զարմացրել է բոլորին:

Ավելի վաղ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, թե ինչպես է Մղդեսյանը ձեռքն անցկացնում հեղուկ մետաղի միջով՝ չստանալով վնասվածք, այրվածքներ: Տեսանյութը Յութուբում ավելի քան 1,5 միլիոն դիտում ունի:

Ինքը՝ Մղդեսյանը, նշել է, որ իր համար անակնկալ է այս հայտնիությունը, քանի որ այն, ինչն ինքն արել է, բազմամյա ավանդույթ է, և Ալավերդիի մետալուրգիական գործարանում այդպես անում են բոլոր երիտասարդ աշխատակիցները, երբ հասնում են վարպետության համապատասխան աստիճանին:

Մղդսյանի խոսքերով, իր հնարքը բացատրվում է Լեյդենֆրոստի էֆեկտով. Եթե մինչև հեղուկ դարձած մետաղի միջով ձեռքն անցկացնելն այն թրջես, դա ձեռքը մեկ ակնթարթ կպաշտպանի այրվածքներից: Պետք է հասցնել այդ կարճ ժամանակի ընթացքում կատարել հնարքը, հակառակ դեպքում վնասվածքն անխուսափելի է:

Ալավերդու գործարանի աշխատակիցը հրաժարվել է տեսախցիկների առաջ կրկնել իր հնարքը՝ հայտնելով, որ գործարանի ղեկավարությունը ոչ միայն չի խրախուսում այն, այլ նաև  թույլ չի տալիս նման բան անել:

Նույն շարքից