Հասարակություն 

Իտալիայում կամրջի փլուզման զոհերի թիվը հասել է 35-ի

analitik.am

Իտալական Ջենովայում կամրջի փլուզման արդյունքում զոհերի թիվը հասել է 35-ի: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները:

Զոհերի թվում 3 երեխա կա՝ 8-ամյա տղա և երկու դեռահաս՝ 12 և 13 տարեկան: Եւս 16 մարդ լուրջ վնասվածքներ են ստացել: Իշխանությունների փոխանցմամբ, զոհերի թիվը դեռ կարող է աճել, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հավելենք, որ կամրջի փլուզման պատճառները դեռ հստակ հայտնի չեն:

Նույն շարքից