Հասարակություն Սպորտ 

Հայտնի չէ, թե երբ Մեսսին կվերադառնա ազգային հավաքական

analitik.am

Արգենտինայի հավաքականի առաջատար Լեոնել Մեսսին մինչև այս տարվա վերջ չի հրավիրվելու ազգային հավաքական: Այս մասին հայտնում է TNT Sports-ի լրագրող Էրնան Կաստիլյոն:

Լրագրողը նշել է, որ Մեսսին չի ավարտել իր կարիերան հավաքականում, սակայն այս տարի այլևս չի մասնակցելու արգենտինացիների խաղերին, իսկ թե երբ կլինի նրա վերադարձը, հայտնի չէ:

Այսպիսով, Մեսսին չի մասնակցելու Գվատեմալայի և Կալումբիայի հավաքականների դեմ կայանալիք հանդիպումներին:

Նույն շարքից