Քաղաքականություն 

Մենք պաշտպանելու ենք Նիկոլ Փաշինյանին. Նոր կուսակցություն է հիմնադրվում

analitik.am

«Մենք պաշտպանելու ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,-այսօր՝ օգոստոսի 15-ին, Հայաստանի Քրիստոնյա-ժողովրդական կուսակցության (ՀՔԺԿ) նախաձեռնող խմբի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Խոսելով այն մասին, թե ինչու որոշեցին նոր կուսակցություն հիմնադրել՝ Շիրինյանն ասաց, որ նման մտադրություն երբեք չի ունեցել, սակայն գաղափարակից ընկերներով եկել են եզրակացության, որ պետք է նման քայլի գնալ, քանի որ թավշյա հեղափոխության արդյունքները պետք է ռեալիզացվեն. «Բացի դրանից, թավշյա հեղափոխության հռչակած նպատակները պետք է դառնան ուղենիշային մեր պետականության համար, որպեսզի վերադարձ չլինի երրորդ հանրապետության սատրապության շրջանին: Չորրորդ հանրապետությունն իրական Հայաստանի վերածնունդն է լինելու»:

«Մենք որոշեցինք զբաղեցնել խորհրդարանական քաղաքական համակարգի աջ-կենտրոն դիրքորոշումով տեղը: Սա ժողովրդական կուսակցություն է՝ ժողովրդավարական սկզբունքների վրա»,-ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ իրենց կուսակցությունը կրոնական կազմակերպություն չի լինելու, սակայն կուսակցության անդամները պետք է պարտադիր կիսեն քրիստոնեական աշխարհայացքը՝ Առաքելական եկեղեցու մեկնաբանությամբ։

«Մենք անպայմանորեն պաշտպանելու ենք թավշյա ղեկավարի, առաջնորդի տեսակետները, որովհետև թավշյա հեղափոխության հաջողությունը բացառապես կապված է Նիկոլ Փաշինյանի անձի և գործունեության հետ: Մենք գործընկեր կլինենք, ընդդիմադիր կլինենք, ինչ կլինենք, դա կարևոր չէ»,-հավելեց քաղաքագետը:

Նույն շարքից