Գլխավոր Հասարակություն 

ԱՄՆ դեսպանը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին

analitik.am

«Մենք ուշադրությամբ հետևում ենք գործընթացին»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու և ազատ արձակելու մասին, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Միլսի խոսքերով, ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ամբողջական և համակողմանի քննությունը. «Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարությունը կատարելու և նաև թափանցիկություն ապահովելու համար վաղուց քննության կարիք կար: Անչափ կարևոր է, որպեսզի հանցանքներ գործածների և դրանցում կասկածվողների նկատմամբ ցանկացած գործողություն իրականացվի իրավունքի գերակայությամբ և ՀՀ օրենքների շրջանակներում»։

Ինչ վերաբերում է կոնկրետ Քոչարյանին ազատ արձակելուն և նրան, թե արդյո՞ք ամերիկյան կողմը դա ճիշտ է համարում, դեսպան Միլսն ասել է, որ սա ԱՄՆ կառավարության կողմից որոշվելիք հարց չէ, այն պետք է որոշի ՀՀ դատական համակարգը. «Մենք ուշադրությամբ հետևում ենք գործընթացին, բողոքարկման քայլերին, որոնք ընթանում են ՀՀ դատական համակարգում»:

Նույն շարքից