Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանը խոսելու այլ հնարավորություններ կունենա. Վահե Էնֆիաջյան

analitik.am

Խնդիրը պետք է տեսնել իրավական հարթությունում և պետք չէ իրավական հարթությունում գտնվող խնդիրները բերել քաղաքական դաշտ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ խոսելով Քոչարյանի գործի մասին:

Անդրադառնալով օգոստոսի 14-ին տեղի ունեցածին՝ պատգամավորն ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այլ հնարավորություններ կունենա իր կարծիքը, դիրքորոշումները հրապարակային հայտնելու համար. «Իսկ խոսքի ազատության մասով, կարող եմ ասել, որ տարբեր կազմակերպություններ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կարող են իրենց դիրքորոշումները հայտնել, ակցիաներն իրականացնեն»:

Ինչ վերաբերում է Քոչարյանին ազատ արձակելու որոշմանը, Էնֆիաջյանը հայտարարեց, որ գործի մանրամասներին ծանոթ չէ և կարող է խոսել միայն դրան ծանոթանալուց, ուսումնասիրելուց հետո. «Այս պահին միայն կարող եմ ասել, որ խնդիրն իրավական դաշտում է և իրավական լուծումներ են պետք»:

 

 

Նույն շարքից