Գլխավոր Հասարակություն 

Առողջապահության նախարարության շենքում ռումբ չկա. Ահազանգը կեղծ էր

analitik.am

ԱԻՆ-ը ստուգել է շենքը, վտանգ չկա, ահազանգը կեղծ է եղել: Այս մասին քիչ առաջ հայտնեց ԱԻՆ Պահպանության գնդի հրամանատար Սուրեն Խուդոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացին սպառնում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը, աշխատակիցները տարհանվել են:

Խուդոյանը նշեց, որ դեռ հայտնի չէ, թե ով է կեղծ ահազանգի հեղինակը, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նա նաև հայտնեց, որ ԱԻՆ աշխատակիցներն արդեն դուրս են եկել շենքից, շենքի աշխատակիցներն արդեն վերադարձել են իրենց աշխատասենյակներ:

 

 

Նույն շարքից