Հասարակություն 

Պատահականություն չկա. Դատախազությունը հայտնել է Իտալիայում կամրջի փլուզման պատճառը

analitik.am

Իտալական Ջենովայում կամուրջը փլուզվել է մարդկային սխալի արդյունքում, պատահականություն չկա: Այս մասին հայտարարել է քաղաքի դատախազ Ֆրանչեսկո Կոցցին:

«Սա ճակատագրական պատահականություն չէ, այստեղ մարդկային սխալ կա» ,-հայտարարել է նա:

Կոցցին նաև հայտնել է, որ գործ է հարուցվել, որի ընթացքում ուսումնասիրվելու են կամրջի կառուցման փաստաթղթերը, շինարարության ընթացքը և այլն:

«Մենք պետք է պատասխանենք մեկ հարցի՝ ինչո՞ւ սա տեղի ունեցավ: Դա է մեր առաջադրանքը և հանուն դրա կանենք ամեն անհրաժեշտը»,-ասել է Կոցցին:

Հիշեցնենք, որ կամրջի փլուզման արդյունքում, վերջին տվյալներով, կա 38 զոհ:

Նույն շարքից