Հասարակություն 

Վրաերթ Ճամբարակում. 54-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

analitik.am

Օգոստոսի 14-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 39-ամյա վարորդը Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա Վարդանուշ Առաքելյանին եւ տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել է ռազմական ոստիկանության Ճամբարակի բաժանմունք:

Ժամը 22.30-ին կինը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն։

Նույն շարքից