Հասարակություն Սպորտ 

«Բարսելոնան» վստահ է, որ դեռ կարող է ձեռք բերել Ռաբյոյին

analitik.am

«Բարսելոնան» դեռ ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիան Ռաբյոյին:
Կատալոնացիները վստահ են, որ դեռ կարող են ձեռք բերել 23-ամյա ֆրանսիացուն, չնայած այն բանին, որ փարիզյան ակումբը սկզբունքորեն մերժում է առաջարկները:

Ռաբյոն արդեն հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել ֆրանսիական ակումբի հետ և եթե նա մնա ՊՍԺ-ում, հաջորդ տարի կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ:

Հենց սա հաշվի առնելով էլ՝ կատալոնացիները վստահ են, որ դեռ կարող են այս տարի ձեռք բերել ֆրանսիացուն:

Նույն շարքից