Հասարակություն 

Առողջապահության նախարարությունում ռումբի մասին ահազանգի հեղինակը հայտնի է

analitik.am

ՀՀ Առողջապահության նախարարության շենքում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը հայտնի է: Այս մասին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվել են:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ՀՀ ԱՆ մասնաշենքում իրականացրել են հետախուզում, որի արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Նույն շարքից