Հայաստան Քաղաքականություն 

Հակահեղափոխությունը չի հաղթելու, թույլ չենք տալու. ՍԴՀԿ

analitik.am

Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ ամփոփելու իր կառավարության 100-աշխատանքային օրերը: Միաժամանակ գիտակցում ենք, որ սա ոչ միայն հաշվետվության, այլև ժողովրդի՝ հեղափոխության հռչակած արժեքներին հավատարիմ մնալու ապացույց-քայլն է լինելու:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ոչ միայն Հայաստանյան, այլև աշխարհասփյուռ իր կառույցներով, առաջին իսկ օրերից կանգնած է եղել թավշյա հեղափոխության շարքերում, ու այսօր ևս շարունակելու է իր պայքարն այդ շրջանակում: Հակահեղափոխությունը չի հաղթելու, թույլ չենք տալու:

Ուստի մեր համերաշխությունն ենք հայտնում Վարչապետին, կառավարությանը և Օգոստոսի 17-ին. Ժամը 18.30 միահամուռ շարքերով գտնվելու ենք Հանրապետության հրապարակում:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն

Նույն շարքից