Հասարակություն 

Իտալիայում կամրջի փլուզման զոհերի թվում ալբանացիներ կան

analitik.am

Իտալական Ջենովայում ավտոճանապարհի կամրջի փլուզման արդյունքում 39 զոհերից 2-ն Ալբանիայի քաղաքացիներ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Իտալիայում Ալբանիայի դեսպանությունը:

Իտալիայի Ներքին գործերի նախարարությունն արդեն հաստատել է ալբանացիների մահվան փաստը: Հայտնի է նաև նրանց անունները՝ Մարիուս Դյերրի և Ադմիր Բոկրինա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհերից 3-ը երեխաներ են: Զոհերի թիվը կարող է աճել:

Նույն շարքից