Քաղաքականություն 

Դաշնակցությունը մտադիր է համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ

analitik.am

Դաշնակցությունը մտադիր է համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Լրագրողի այն հարցին, թե մտադիր է արդյո՞ք ՀՅԴ-ն համագործակցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Մարգարյանը պատասխանել է, որ իրենք մտադիր են համագործակցել բոլորի, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանի հետ. «Բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցել: Բայց հատուկ Քոչարյանի հետ համագործակցության մասով ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ»:

Եղել է արդյո՞ք նման առաջարկ կամ ՀՅԴ-ն արել է արդյո՞ք նման առաջարկ, Մարգարյանը բացասական պատասխան է տվել՝ նաև հավելելով, որ չգիտի՝ Քոչարյանը մտադիր է արդյո՞ք վերադառնալ մեծ քաղաքականություն, թե ոչ:

Նույն շարքից