Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանն առաջարկել է ՀԱՊԿ ԱԽ-ում լիազորությունները փոխանցել երկրի վարչապետին

analitik.am

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներն առաջարկել են փոփոխություն մտցնել ՀԱՊԿ կանոնադրությունում, որի համաձայն Երևանը կազմակերպության Անվտանգության խորհրդում կներկայացնի ՀՀ վարչապետը:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, այդ առաջարկը հնչել է օգոստոսի 14-ին ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ:

Բացի վերոնշյալից քննարկվել են այն փոփոխությունները, որոնց համաձայն ՀԱՊԿ-ի մասով որոշումները կայացնելու է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Նշվում է, որ ՀԱՊԿ մշտական խորհուրդը որոշել է նախագծերը մեկ փաթեթով ուղարկել  անդամ երկրների վավերացմանը:

Նույն շարքից