Հասարակություն 

Հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը կարտահանձնվի Հայաստանին

analitik.am

Ռուսաստանի Վճռաբեկ դատարանն օրինական է ճանաչել Գլխավոր դատախազության որոշումը, որի համաձայն հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանն արտահանձնվելու է Հայաստանին, որտեղ նա մեղադրվում է խարդախության մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հարկ է նշել, որ Ռուսաստանի առաջին ատյանի դատարանն ավելի վաղ որոշում էր կայացրել Մարտիրոսյանի արտահանձնման մասով, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել էր այն՝ հարցն ուղարկելով Վճռաբեկ դատարան, որտեղ էլ Գլխավոր դատախազության որոշումն օրինական է համարվել:

Հավելենք, որ Մարտիրոսյանն ապրում է ԱՄՆ-ում, իսկ Մոսկվայում անազատության մեջ է գտնվում 2017 թվականի հոկտեմբերից: Հայաստանում նա մեղադրվում է 2011-13 թվականներին 50 միլիոն դոլար յուրացնելու մեջ:

Նույն շարքից