Հասարակություն 

Օձ՝ Երևանի Լվովյան փողոցի թիվ 19 շենքի բակում

analitik.am

Օգոստոսի 15-ին, ժամը 15:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 19 շենքի բակում օձը փաթաթվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, օձին բռնել են քաղաքացիների ուժերով:

Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Նույն շարքից