ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 18-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ ներկա կլինի Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարեն Քնայսլի հարսանեկան արարողությանը: Այս մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովն իր հերթին պարզաբանել է, որ Ավստրիայի ԱԳ նախարար դեռ հունիսին Պուտինի Վիեննա կատարած այցի ժամանակ վերջինիս հրավիրելու է մասնակցել իր հարսանիքին, և քանի որ հիմա նման հնարավորություն կա, ՌԴ նախագահը ներկա կլինի այդ միջոցառանը: