Հասարակություն 

Երևանում ռումբի մասին ևս մեկ կեղծ ահազանգ է ստացվել

analitik.am

Օգոստոսի 15-ին, ժամը 21:33-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի օպերատիվ խմբերը:

Ժամը 22:20-ին փրկարարներն ավարտել են հյուրանոցից մարդկանց տարհանումը (120 հոգի):

Ժամը 23:36-ին աշխատանքներն ավարտվել են. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս մեկ կեղծ ահազանգ ստացվել էր Առողջապահության նախարարության շենքում ռումբի մասին:

Նույն շարքից