Հասարակություն Սպորտ 

«Ռեալի» մարզիչը՝ «Ատլետիկոյից» կրած պարտության մասին

analitik.am

«Ռեալի» մարզիչ Խուլեն Լոպետեգին խոսել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում «Ատլետիկոյից» կրած պարտության մասին: Հիշեցնենք, որ Դիեգո Սիմյոնեի սաները կարողացան ավելացված ժամանակում 2 գոլ ուղարկել սերուցքայինների դարպասը և հաղթանակ տոնել 4:2 հաշվով:

«Երրորդ գոլը ծանր հարված էր մեզ համար: Շատ էինք ցանկանում պատասխան գնդակը խփել, սակայն բաց թողեցինք ևս մեկը: Դրանով ամեն ինչ ավարտվեց»,-նշել է իսպանացին:

Ինչ վերաբերում է նրան, որ հնարավոր է Արքայական ակումբն արդեն հագեցրել է տիտղոսներ նվաճելու իր քաղցը, մարզիչը նշել է, թե շատերն են նման կերպ մտածում՝ հավելելով, որ նման բան չկա և ֆուտբոլիստները ցանկանում են կրկին տիտղոսներ նվաճել, իսկ վաղը պետք է արդեն արթնանալ և մտածել Իսպանիայի առաջնության մասին:

Նույն շարքից