Բարի օր Հասարակություն 

Իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի մայրը լուսանկարներ է հրապարակել

analitik.am

Մոսկվայում իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի մայրը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են աղջիկները, ովքեր, մոր պնդմամբ, ծեծի են ենթարկվել Միխայել Խաչատուրյանի կողմից:

Ինչ վերաբերում է Խաչատուրյանի կնոջը, ապա նա վերջին տարիներին, ամուսնու հետ չի ապրել, իսկ դուստրերի հետ չի հանդիպել, քանի որ Միխայելը սպառնացել է ծեծել վերջիններիս, եթե նման հանդիպումներ կայանան:

Քույրերի մայրը հայտնել է, որ վերջիններիս սմարթֆոններում շատ այդպիսի լուսանկարներ կան, որոնք հիմա քննիչներն ուսումնասիրում են:

Հիշեցնենք, որ քույրերը, ովքեր մեղադրվում են իրենց հորը սպանելու մեջ, հայտարարել են, որ այդ քայլին գնացել են, քանի որ վերջինս անընդհատ կտտանքների է ենթարկել իրենց:

Նույն շարքից