Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան չպետք է փորձի Թրամփի համբերությունը. Փոխնախագահ Փենս

analitik.am

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել Թուրքիային չփորձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համբերությունը և ազատ արձակել բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնին:

Փենսը հայտարարել է, որ Բրանսոնն անմեղ է, և ամերիկյան կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի նա վերադառնա իր ընտանիքի մոտ:

ԱՄՆ փոխնախագահի խոսքերով, իրենց համառությունը վերաբերում է ոչ միայն Բրանսոնին, այլ նաև բոլոր այն ամերիկացիներին, որոնք անարդար կերպով գտնվում են այլ երկրներում անազատության մեջ:

Հիշեցնենք, որ Բրանսոնի խնդրով պայմանավորված՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները խիստ լարվել են և մոտ են տնտեսական պատերազմի շեմին:

Նույն շարքից