Բարի օր Հասարակություն Ֆեյսբուք 

ՀՀ ԿԳ նախարարը կոչով դիմել է աշակերտների ծնողներին

analitik.am

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն:

Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար» :

Նույն շարքից