Միջազգային Քաղաքականություն 

Եվրամիությունը Մեծ Բրիտանիային մեղադրում է գաղտնի փաստաթղթեր գողանալու մեջ

analitik.am

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններն ակտիվ գործողություններ են ծավալել Brexit-ի մասով Եվրամիության դիրքորոշման մասին ինֆորմացիա հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է  The Daily Telegraph-ը՝ հղում անելով բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյային:

Աղբյուրը մասնավորապես նշել է, որ գաղտնի փաստաթղթերը Լոնդոնին հասանելի են լինում դրանց ի հայտ գալուց ընդամենը մի քանի ժամ հետո:

Հայտնվում է, որ այդ հարցն արդեն քննարկվել է հուլիսի 12-ին կայացած Եվրախորհրդի նիստի ժամանակ, որին մասնակցել են ԵՄ բոլոր անդամ երկրները: Բրիտանական կողմը, սակայն հերքում է, որ հետախուզության միջոցով կարողանում է տեղեկություններ ունենալ գաղտնի փաստաթղթերի մասին:

Բրիտանացիները ոչ պաշտոնական զրույցների ժամանակ նշում են, որ իրենք շատ ընկերներ ունեն, ովքեր այսպես թե այնպես կհայտնեն, թե ինչ է կատարվում ԵՄ-ում:

 

Նույն շարքից