Հասարակություն 

Մոսկվայում ծառերի ընկնելու արդյունքում քաղաքացիներ են տուժել

analitik.am

Մոսկվայում ուժեղ քամու պատճառով ծառեր են կոտրվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը: Ծառերի ընկնելու արդյունքում քաղաքացիներ են տուժել: Ինչպես հայտնում է գործակալությունը բժիշկների օգնությանը դիմել է 4 քաղաքացի, այդ թվում մեկ երեխա: Բոլոր տուժածների վիճակը բավարար է:

Բացի դրանից, ծառերի ընկնելու արդյունքում վնասվել են նաև ավտոմեքենաներ:

Հավելենք, որ ՌԴ մայրաքաղաքում եղանակային պայմանները վատացել են օրվա երկրորդ կեսին:

 

 

Նույն շարքից