Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Տեղափոխվում ենք բարեփոխումները ֆորսաժի ենթարկելու փուլ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

«Այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը, տնտեսության բնականոն և շարունական զարգացումը»,-այսօր՝ օգոստոսի 16-ին, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա տեղափոխվում ենք մի նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է, այսինքն՝ արագացնել, որպեսզի մեր երկրի ու տնտեսության համար նոր շունչ բացվի, երկրորդ արագությունը բացվի, որպեսզի մենք կարողանանք նաև բյուջետային քննարկումների համատեքստում արդեն շատ կոնկրետ հեռանկարներ և արդյունքներ արձանագրել»,-հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ 100 օրվա արդյունքները կամփոփվեն վաղը կայանալիք հանրահավաքի ընթացքում:

Նույն շարքից