Հասարակություն 

Գաղտնի միջոցառում ենք իրականացնում, թույլ տվեք չհրապարակել. Ոստիկանապետը Փաշինյանին

Ֆրանկոֆոնիայի առումով մենք ունենալու ենք շատ բարձր մակարդակ: Այսօր՝ օգոստոսի 16-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ համոզմունք հայտնելով, որ բոլոր առաջադրանքներն այդ մասով կատարվել են և կատարվելու են, ՀՀ-ի համար աննախադեպ միջոցառում է լինելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից ցանկացավ ճշտել, թե որքանով է ոստիկանությունը պատրաստ առաջիկա միջոցառմանը՝ խնդրելով զեկուցել աշխատանքների մասին:

Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանությունը պատրաստ է կայանալիք աննախադեպ միջոցառմանը. «Մեր ուժն ու միջոցները պատրաստ են, որպեսզի մենք օդանավակայանից սկսած ապահովել հասարակական կարգի անվտանգությունը: Այն կլինի բարձր մակարդակի: Արդեն կան համապատասխան հանձնարարականներ այն հյուրանոցների մասով, որոնք ընդգրկված են ցանկի մեջ: Դա վերաբերում է ՀՀ գրեթե բոլոր հյուրանոցներին: Մենք, այսպես ասած, գաղտնի միջոցառում ենք իրականացնում, թույլ տվեք չհրապարակել: Մենք պատրաստ ենք բարձր մակարդակով ապահովել բոլոր մասնակիցների անվտանգությունը»:

Կայանալիք միջոցառմանը պատրաստ է նաև օդանավակայանը:

 

Նույն շարքից