Հայաստան Քաղաքականություն 

Որևէ մեկը թող չփորձի իր բախտը. Փաշինյանը բացառիկ ընտրություններ է խոստանում

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 16-ին, կառավարությունը որոշեց կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը և ԿԸՀ-ի կողմից նշանակված օրն անցկացնել Երևանի ավագանու ընտրություններ: Բացի դրանից որոշում կայացվեց 9 ամսում ՀՀ ոստիկանությանը հատկացնել 87 միլիոն 660 հազար դրամ: Ընտրությունների օրը հայտարարելու է ԿԸՀ՝ հրապարակումից հետո՝ 30-40 օրյա ժամկետում:

Ինչպես հայտնեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԸՀ-ը տեխնիկապես և բարոյահոգեբանական առումով պատրաստ է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ առաջիկա ընտրությունները նոր կառավարության առաջին այս մասշտաբի ընտրություններն են. «Հույս ունեմ, որ բոլորս գիտակցում ենք՝ այս ընտրություները պետք է լինեն բացառիկ՝ օրինականության, թափանցիկության և արդարության առումով: Կարծում եմ, որ մեզ համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, օրինականությունը, ժողովրդավարությունն ապահովելը: Խնդիրը շատ հստակ է՝ ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, ընտրակաշառքի դեպք չպետք է գրանցվի, կամ նման փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության ենթարկվելու, ՀՀ քաղաքացու կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի: Սա ապահովելը մեր կառավարության պարտավորությունն է: Ես համոզված եմ, որ ամեն ինչ հենց այսպես կլինի: Հույս ունեմ, որևէ մեկը չի փորձի իր բախտը, իսկ եթե տրվի նման գայթակղության, ՀՀ օրենքն ասում է, թե ինչ պետք է անեն իրավապահ մարմինները»:

Նույն շարքից