Հասարակություն 

Ոստիկանապետը՝ իր և «Վստրեչի ապերի» միջև միջադեպի մասին

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ասաց, թե չգիտի ինչի մասին են խոսում «Վստրեչի ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի փաստաբանները, երբ հայտարարել են, որ ինքը վերջինիս հետ անձնական կոնֆլիկտ է ունեցել. «Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Միգուցե տարիներ առաջ մարզադաշտում կատարվածի մասին են խոսում: Կարգ է խախտել, դիտողություն եմ արել: Ես հոդվածը կարդացել եմ, փորձել եմ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը»:

Ավելի վաղ Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի պաշտպաններ՝ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը կոչ էին արել Ոստիկանապետին չառաջնորդվել Արամ Վարդանյանի հետ նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտով, չփորձել այդ նկատառումներով արհեսատականորեն խտացնել գույները և ՀՀ Ոստիկանությանը ներքաշել նման անօրինականության մեջ, իսկ դրա անկարողության դեպքում հրաժարվել գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելուց, խնդրելով վարույթն իրականացնող մարմնին դրանք հանձնարարել այլ մարմնի:

Նույն շարքից