Հասարակություն 

Եթե 1-2 անգամ հարվածել են, դեռ չի նշանակում, որ ծեծել են. Ոստիկանապետը՝ համասեռամոլների միջադեպի մասին

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 16-ին, կառավարության նիստից հետո, խոսելով Կենտրոնի ոստիկանական բաժնում համասեռամոլների մասնակցությամբ միջադեպի և մասնավորապես այն մասին, որ որոշ ՀԿ-ներ ծառայողական քննություն են պահանջում, Ոստիկանապես Վալերիյ Օսիպյանն ասաց, որ առայժմ ծառայողական քննություն անցկացնելու համար հիմքեր չի տեսնում:

Ոստիկանապետը նշեց, որ ոստիկանությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, կարող է պաշտպանել և իրեն, և ՀՀ քաղաքացիներին. «Որևէ մեկը թող չմտածի, թե կարող է ներխուժել ոստիկանական բաժին, եթե նման բան լինի, նա կստանա օրենքին համապատասխան գնահատական»:

Դիտարկմանը, որ արդեն դեպք գրանցվել է, և մի խումբ համասեռամոլներ ներխուժել են բաժին, Օսիպյանը նշեց, որ հանդուրժողականություն է ցուցաբերվել. «Ոստիկանությունը միշտ դրսևորել է հանդուրժողականություն՝ գնահատելով իրավիճակը»:

Հարցին, թե փորձել են արդյո՞ք ոստիկանները թույլ չտալ, որ համասեռամոլներն իրենց չծեծեն, Ոստիկանապետն ասաց, որ այդպիսի բան չի եղել՝ ոստիկանի չեն ծեծել. «Եթե մեկ-երկու հարված են հասցրել չի նշանակում, որ ծեծել են»:

Նույն շարքից