Հասարակություն 

Անհամբեր սպասում եմ, թե որ քրեական հեղինակությունն առաջինը կփորձի խանգարել ընտրություններին․ Օսիպյան

«Վարչապետից ես ունեմ համապատասխան թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: ՀՀ-ում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ»,-այսօր՝ օգոստոսի 16-ին, կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Եթե ընտրակաշառքի դեպք լինի, ոստիկանապետն ասաց, որ և տվողը, և վերցնողը, և այն ոստիկանը, ում տեսադաշտում դա կատարվել է պատասխանատվության կենթարկվեն:

Ինչ վերաբերում է ընտրություններում քրեական տարրերի մասնակցությանը, ոստիկանապետն ասաց, որ նրանք սովորական քաղաքացու նման պետք է կատարեն իրենց պարտքը, իսկ եթե կփորձեն միջամտել, խնդիր չկա, պատասխանատվության կենթարկվեն. «Ես անհամբեր սպասում եմ, թե ով է առաջինը փորձելու խանգարի»։

Ոստիկանապետը խոսեց նաև հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանի մասին՝ նշելով, որ նորություններ չկան:

  • 63
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 4
  •  
  •  
  •  
    68
    Shares

Related Articles