Հասարակություն 

Ոստիկանությունը հնարավոր է տեղեկություններ ունի Սաշիկ Սարգսյանի որդու գտնվելու վայրի մասին

Այսօր՝ օգոստոսի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդիների մասին, ասաց, որ կալանավորված որդու մասով դատարանի որոշում կա, իսկ հետախուզման մեջ գտնվող որդու գործն ընթացքի մեջ է. «Սա ժամանակի խնդիր է»:

Լրագրողի դիտարկմանը, որ իրավապահ համակարգը տարիներ շարունակ չի կարողանում հայտնաբերել Վանո Սիրադեղյանին, հնարավոր է արդյո՞ք, որ այս դեպքում էլ այդպես լինի, Ոստիկանապետն ասաց, որ միգուցե ինքը հիմա Սաշիկ Սարգսյանի որդու մասով ունի համապատասխան տվյալներ, որոնց մասին չի կարող ասել:

  • 81
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 4
  •  
  •  
  •  
    86
    Shares

Related Articles