Հասարակություն 

ԱԱԾ տնօրենը՝ Հովիկ Աբրահամյանի գործարանի զենքերի և նոր բացահայտումների մասին

analitik.am

Փորձաքննություն է իրականացվում, որը բավականին երկար ժամանակ է պահանջում: Այսօր՝ օգոստոսի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նորություններ կան Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանում հայտնաբերված զենքի մասով, արդյո՞ք հիմնավորվել են այն կասկածները, որոնք դրանք կարող է կիրառված լինեն Մարտի 1-ի դեպքերի ժամանակ:

Հարցին, թե ինչո՞ւ ՀՔԾ-ն վերջնական չի ճշտում վարկածները հետո հանդես գալիս հայտարարություններով, որպեսզի հանրության մեջ տարակարծություններ չլինեն, Վանեցյանն ասաց, որ օպերատիվ մարմինը ստանում է օպերատիվ տվյալներ, որոնք պետք է դառնան քննության առարկա. «Ստացած ինֆորմացիայի հիման վրա վարկած է առաջ քաշվում և քննչական մարմինը կարողանում է թույլատրելիի սահմաններում հայտարարություն անել: ՀՔԾ-ն իր հայտարարություններն անում է օպերատիվ տվյալների հիման վրա, ինչպես նաև նախնական քննության արդյունքում ստացված տվյալների հիման վրա»:

Տեղեկություններին, որ իրավապահներին օպերատիվ տվյալներ տաիս են նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԱԾ տնօրենն ասաց, որ իրեն օպերատիվ տվյալներ շատերն են տաիս և իրենք երբեք չեն բացահայտում այդ աղբյուրները. «Դա մենախիստ պահվող գաղտնիքն է»,-ասաց Վանեցյանը:

Խոսելով առաջիկա բացահայտումների մասին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ որևէ բան այդ մասին չի ասելու: Վանեցյանը խոսեց նաև ՀՖՖ-ն նախագահելու մասին՝ հայտարարելով, որ ինքը պատրաստ է գլխավորել ֆեդերացիան՝ հավելելով, որ ԱԱԾ-ում իր պաշտոնն ու ֆեդերացիայում պարտականությունները չեն խանգարի իրար. «Կարծում եմ, որ իմ ընտրվելու դեպքում բավականին օգուտ կտամ ֆուտբոլին»:

Նույն շարքից