Գլխավոր Իրավական 

ՀՔԾ պետի աղմկալից բացահայտումները. Ով է Քոչարյանին ազատ արձակած դատավորը և ինչու պետք է ինքնաբացարկ ներկայացներ

analitik.am

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՔԾ պետք Սասուն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ տարբերություն՝ ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է, թե ոչ, եթե օրինակ վերջինիս մտերիմները, օրինակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարի և ասի՝ այսպես կամ այնպես արեք, ասաց, որ տարբերությունը մեծ է:

ՀՔԾ պետն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանի մասին՝ նշելով՝ վերջինս հայտարարել է, որ աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում. «Նա նաև հայտարարել է, որ կաշկանդվածություն չունի այս գործի հետ կապված: Եթե լիներ միայն այս փաստը, ես էլ նրա կողմնակալության մասի չէի խոսի: Բայց տեսեք, պարոն Ազարյանը պետք է ինքնաբացարկ հայտներ, որովհետև նաև Մարտի 1-ի գործով կայացրել է 9 մեղադրական դատավճիռ: Պարոն Ազարյանը դատավճիռներ է կայացրել, որոնցով խաղաղ ցուցարարներին բնութագրել է որպես ամբոխ, որպես մասսայական անկարգությունների մասնակիցներ, որոնք հրկիզումներ են արել և այլն: Այսինքն նա այդ համոզմունքի կրողն է և այդ պայմաններում պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, կամ բարձրաձայնել այս դատավճիռների մասին, որից հետո, ես համոզված եմ, որ դատախազության ներկայացուցիչներն ինքնաբացարկի միջնորդություն կանեին: Նաև ՀՔԾ քննիչները, որոնք չունեն նման միջնորդություն անելու լիազորություն, գոնե որոշակի հայտարարությամբ հանդես կգային: Իսկ հիմա ունենք մի իրավիճակը, որ Ազարյանը, Վերաքննիչ դատարանի արձակուրդում գտնվելու ընթացքում՝ իրականացնելով վերջինիս պարտականությունները, լինելով այդ արժեքների և համոզմունքների կրողը, այդ գործը մակագրել է ինքն իրեն, կողմերին տեղյակ չի պահել, որ այս գործով նման ձևակերպումներով մարդկանց է դատապարտել և չհայտնելով, որ արդեն իսկ ունի կանխակալ վերաբերոմունք որոշում է կայացրել»:

ՀՔԾ պետն ասաց, որ իրենց հայտնի չի եղել այս մասին, իրենք առաջնորդվել են օրինականության կանխավարկածով, այն կանխավարկածով, որ դատավորը պարտավոր է նման հանգամանքների մասին տեղյակ պահել։

ՀՔԾ պետի խոսքերով, դատավոր Ազարյանը կանխակալ կարծիք է ունեցել և ինքնաբացարկի ենթակա դատավոր է. «Գործը քննվել է դատարանի ոչ օրինական կարգով, որը դատարանի որոշումը բեկանելու հիմք է»:

Հարցին, թե ի՞նչ է լինելու, եթե Վճռաբեկ դատարանը չբեկանի Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, Խաչատրյանը հայտարարեց՝ երբ կլինի որոշումը, այդ ժամանակ պարզ կլինի. «Ես հիմա էլ եմ ասում, որ որոշումն ապօրինի է և բացատրում եմ, թե ինչու»:

Խաչատրյանը հայտնեց, որ դատարանի որոշումն արդեն 6 օր է իրենց չի ուղարկվել և ինքը չգիտի, թե ինչու է այն այսքան երկար ձգձգվում. «Ենթադրվում էր, որ հրապարակվելուց հետո պետք է որոշումը տրամադրվեր, քանի որ դրա հիման վրա նա պետք է ազատվեր արգելանքից»։ Հարցին, թե իր կարծիքով, Քոչարյանն ազդեցություն ունեցել է դատարանի վրա, Խաչատրյանն ասաց, որ կարող է խոսել միայն փաստերի հիման վրա:

Նույն շարքից